Կալում Հադսոն-Օդոյին կարող է փոխել ակումբային գրանցումը

«Լեսթերը» դիտարկում է «Չելսիի» կիսապաշտպան Կալում Հադսոն-Օդոյին որպես տրանսֆերային թիրախ, հայտնում է CBS-ը։

«Աղվեսները» շահագրգռված են ձեռք բերել 21-ամյա ֆուտբոլիստին մինչև ամառային տրանսֆերային պատուհանի փակվելը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Լեսթերը» մերժել է «Չելսիի» առաջարկը Ֆոֆանայի տրանսֆերի վերաբերյալ:

Նախորդ մրցաշրջանում Կալում Հադսոն-Օդոյին Պրեմիեր Լիգայում անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստի պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականը: