Միկել Արտետան նոր տրանսֆերային նպատակ ունի

Լոնդոնի «Արսենալը» պատրաստ է խոշոր գումար՝ 60 միլիոն ֆունտ ստերլինգ առաջարկել Լևերկուզենի «Բայերի» հարձակվող Մուսա Դիաբիի համար։ Այս մասին հայտնում է Football Insider-ը։

«Զինագործների» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ցանկանում է, որ Դիաբին լինի թիմի վերջին նորեկը այս տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Բացի «Արսենալից», հարձակվողի նկատմամբ նախկինում հետաքրքրություն են ցուցաբերել «Մանչեսթեր Յունայթեդը», «Նյուքասլը» և «Ռոման»: Հուլիսին Դիաբին հայտարարեց, որ որոշել է մնալ Լևերկուզենի «Բայերում»։

Դիաբիի պայմանագիրը «դեղագործների» հետ հաշվարկված է մինչև 2025 թվականի ամառը։ 2021/22 մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով 17 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։