«Մանչեսթեր Յունայթեդը» դիտարկում է նոր դարպասապահ ձեռք բերելու հնարավորությունը:
Ինչպես հայտնում է The Independent-ը, մանկունիանցիները դիտարկում են 32-ամյա գերմանացի Կևին Տրապի և 33-ամյա շվեյցարացի Յան Զոմմերի թեկնածությունները:
2021/22 մրցաշրջանում Տրապը «Այնտրախտի» կազմում անցկացրել է 46 հանդիպում բոլոր մրցաշարերում և բաց թողել 61 գոլ՝ 7 հանդիպումներում դարպասը անառիկ պահելով։