«Լիոնի» կիսապաշտպան Լուկաս Պակետան դեռ կարող է հեռանալ թիմից։ Հուլիսին ակումբի նախագահը հաստատել էր, որ բրազիլացին մոտ է հեռանալուն, սակայն դրանից հետո համացանցում այլ տեղեկություններ չկային։
Այժմ, «Վեսթ Հեմը» հետաքրքրություն է ցուցաբերում հարձակվողական ոճի կիսապաշտպանի նկատմամբ, հայտնում է GFFN-ը: Բրիտանացիները պատրաստ են գործարքի իրականացման համար վճարել 40 մլն եվրո։