Հովարդ Ուեբն առաջիկայում կստանձնի Անգլիայի Պրեմիեր Լիգայի մրցավարական ասոցացիայի ղեկավարի պաշտոնը, հայտնում է Լիգայի պաշտոնական կայքը։
Անվանի մրցավարը կվերադառնա Անգլիա, ամերիկյան MLS Լիգայի հետ պայմանագրի ժամկետի ավարտից հետո, որտեղ նմանատիպ պաշտոն է զբաղեցնում:
Հովարդ Ուեբն ԱՊԼ-ի մրցավարական համակարգի ղեկավարի պաշտոնում կփոխարինի Մայք Ռայլիին, որն այդ հաստիքը զբաղեցնում է 13 տարի: