«Ռոման» համաձայնության է եկել հարձակվող Անդրեա Բելոտտտիի հետ, հայտնում է Corriere dello Sport-ը: Ֆուտբոլիստը հռոմեական ակումբ կտեղափոխվի ազատ գործակալի կարգավիճակով։
Կողմերը քառամյա պայմանագիր կկնքեն: «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անձամբ է Բելոտիին համոզել կարիերան շարունակել հռոմեական թիմում:
Ավելի վաղ Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստով հետաքրքրված էին «Վալենսիան» և «Մոնակոն»:
Նախորդ մրցաշրջանում Բելոտտին «Տորինոյի» կազմում անցկացրել է 22 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և գոլային փոխանցման հեղինակ։