Իսպանացի կիսապաշտպան Անդեր Էրերան կվերադառնա «Ատլետիկ»։ Ֆուտբոլիստը բասկյան ակումբի հետ պայմանագիր է համաձայնեցրել մինչև 2024 թվականը, հայտնում է Marca-ն։
33-ամյա իսպանացին և ՊՍԺ-ն համաձայնության են եկել պայմանագրի խզման հետ կապված բոլոր պայմանների շուրջ, որը նույնպես ուժի մեջ էր մինչև 2024 թվականը։
Շուտով կիսապաշտպանը կստանա ազատ գործակալի կարգավիճակ և կկարողանա բացարձակապես անվճար պայմանագիր կնքել ցանկացած թիմի հետ։
Էրերան արդեն խաղացել է «Ատլետիկում» 2011-ից 2014 թվականներին՝ նախքան «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելը:
Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 28 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։