Իսպանացի կիսապաշտպան Միկել Սան Խոսեն հայտարարել է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին։
«Հաճելի էր»,- թվիթերում գրել է Սան Խոսեն՝ հրապարակելով իր շապիկների հավաքածուի տեսանյութը։33-ամյա իսպանացին իր վերջին մրցաշրջանն անցկացրել է «Ամորեբիետեում»։
Մինչ այդ Սան Խոսեն 11 տարի անցկացրել է Բիլբաոյի «Ատլետիկում»՝ ակումբի կազմում անցկացնելով 397 հանդիպում։