«Ռեալ Սոսյեդադի» հարձակվող Ալեքսանդր Իսակը պայմանագիր է կնքել «Նյուքասլի» հետ, հայտնում է El Diario Vasco-ն Twitter-ում:
Ըստ աղբյուրի՝ գործարքի արժեքը կազմել է 70 մլն եվրո։
Նախորդ մրցաշրջանում Իսակը «Ռեալ Սոսյեդադի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 41 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
22-ամյա շվեդը ազգային հավաքականում իր նորամուտը նշել է 2017 թվականին։ Նա ազգային հավաքականի կազմում անցկացրել է 37 հանդիպում և դարձել 9 գոլի հեղինակ։