«Բավարիան» հետաքրքրված չէ «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգով։ Այս մասին Twitter-ում գրում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Նշվում է, որ մյունխենյան ակումբը չի բանակցում ոչ հոլանդացի կիսապաշտպանի գործակալների, ոչ էլ կատալոնացիների հետ։
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը դե Յոնգի և նրա խաղային որակների մեծ երկրպագուն է, բայց նա գոհ է այն կիսապաշտպաններից, որոնք արդեն ունի իր տրամադրության տակ։
Նախօրեին հաղորդվում էր, որ «Բավարիան» կարող է Դե Յոնգին վարձակալել «Բարսելոնայից»
Անցած մրցաշրջանում Դե Յոնգը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 47 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։