«Արսենալը» 20 եվրոպական ակումբների թվում է, որոնց ՈՒԵՖԱ-ն մշտադիտարկում է ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնների հնարավոր խախտումների համար, հայտնում է The Times-ը:
Սեպտեմբերին ՈւԵՖԱ-ն մտադիր է պատժամիջոցներ կիրառել 10 ակումբների նկատմամբ, որոնք խախտել են ֆինանսական ֆեյր – փլեյի կանոնները 2020-2021 թվականների ընթացքում։ Նրանց թվում կլինեն «Բարսելոնան», ՊՍԺ-ն, «Յուվենտուսը», «Ինտերը» և «Ռոման»:
2023 թվականից ՈՒԵՖԱ-ն կիրառում է ֆինանսական ֆեյր-փլեյի նոր կանոններ, որոնք սահմանափակում են տարածում ակումբների ծախսերի ֆուտբոլիստների աշխատավարձի, տրանսֆերների և գործակալների վարձավճարների վրա՝ որպես իրենց օրացուցային տարվա եկամտի տոկոս: