Սամուել Ումտիտին այսօր կմեկնի Իտալիա

«Բարսելոնայի» պաշտպան Սամուել Ումտիտին կարիերան կշարունակի «Լեչեում»: Այսօր, նա կուղևորվի Իտալիա՝ գործարքն ավարտելու համար, հայտնում է Sport.es-ը:

Նախկինում տեղեկություններ էին հայտնվել, որ «Բարսելոնան» կշարունակի վճարել ֆուտբոլիստի աշխատավարձը, սակայն կարող է բոնուսային վճարումներ ստանալ իտալական ակումբից ֆրանսիացու հաջող ելույթի դեպքում։«Բարսելոնան» վերջերս երկարաձգել է Ումտիտիի հետ գործող պայմանագիրը մինչև 2026 թվականի ավարտը և կրճատել ֆուտբոլիստի աշխատավարձը։

Անցած մրցաշրջանում պաշտպանը մեկ հանդիպում է անցկացրել «Բարսելոնայի» կազմում: Վերջին երեք մրցաշրջանների ընթացքում ֆուտբոլիստը կատալոնական ակումբի կազմում անցկացրել է 35 հանդիպում բոլոր մրցաշարերում։