Լոնդոնի «Չելսին» այլընտրանք է գտել Պյեր-Էմերիկ Օբամեյանգին

Իսպանիայի հավաքականի հարձակվող Ալվարո Մորատան կարող է վերադառնալ «Չելսի»։

Իսպանական Diario Sport-ի փոխանցմամբ՝ լոնդոնյան ակումբը դիտարկում է Մորատային որպես այլընտրանք, եթե չհաջողվի ձեռք բերել «Բարսելոնայի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգին։

Մորատայի պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը: