Ջասթին Կլյուվերտը մոտ է ԱՊԼ տեղափոխվելուն

«Ռոմայի» վինգեր Ջասթին Կլյուվերտը մոտ է թիմից հեռանալուն։ Հռոմեացիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հույս չի դնում հոլանդացու վրա։

Լրագրող Նիկոլո Շիրայի խոսքով՝ 23-ամյա ֆուտբոլիստը հետաքրքրում է «Ֆուլհեմին»։ Բանակցություններն ավարտական ​​փուլում են։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ջասթին Կլյուվերտը նոր թիմի հետ պայմանագիր կկնքի մինչև 2027 թվականը։ Գործարքի արժեքը  կկազմի 10 մլն եվրո։

Նախորդ մրցաշրջանում Կլյուվերտը վարձավճարով հանդես է եկել «Նիցցայում», որտեղ բոլոր մրցաշարերում անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։