«Բարսելոնայի» նորեկ Ժյուլ Կունդեն կարող է անվճար հեռանալ ակումբից, եթե չգրանցվի մինչև տրանսֆերային պատուհանի ավարտը, հայտնում է Cadena Ser-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ նման կետ նշված է 23-ամյա ֆրանսիացու պայմանագրում։
Նախկինում «Բարսայի» գլխավոր մարզիչ Չավին մտահոգություն էր հայտնել, որ ֆրանսիացին դեռևս գրանցված չէ ակումբում։
Կունդեն «Բարսելոնա» է տեղափոխվել այս ամառ 55 միլիոն եվրոյի դիմաց։