ՊՍԺ-ի և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Էդինսոն Կավանին կարող է տեղափոխվել «Վալենսիա»:
Համաձայն ինսայդեր և լրագրող Նիկոլո Շիրայի հրապարակման, «չղջիկները» առաջ են անցել «Վիլյառեալից» և «Նիսսից», որոնք նույնպես հավակնում են գնել Կավանիի տրանսֆերը:
Աղբյուրի տեղեկություններով՝ ուրուգվայցի ֆուտբոլիստը մեկ տարով պայմանագիր կկնքի՝ իսպանական ակումբի հետ:
35-ամյա Կավանին այս ամառ «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալուց հետո դարձել է ազատ գործակալ: