«Բարսելոնայի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը կտեղափոխվի «Չելսի»։ Ակումբները համաձայնության են եկել, հայտնում է Twitter-ի լրագրող Ռուդի Գալետին։
Աղբյուրի համաձայն՝ 33-ամյա գաբոնցու համար «Չելսին» կվճարի 20 միլիոն եվրո։
Օբամեյանգը «Բարսելոնային» է միացել 2022 թվականի հունվարին՝ որպես ազատ գործակալ՝ «Արսենալի» հետ պայմանագրի խզումից հետո։
Հարձակվողի գործող պայմանագիրը կատալոնացիների հետ ավարտվում է 2025 թվականին։
Օբամեյանգը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։