Հայաստանի Պրեմիեր Լիգայի չեմպիոն «Փյունիկը» մեկնել է Մոլդովա

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի չեմպիոն «Փյունիկը» մեկնել է Մոլդովա, որտեղ Եվրոպա Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում կմրցի Տիրասպոլի «Շերիֆի» հետ, հաղորդում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:

Կողմերի միջև կայացած առաջին հանդիպումն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքի:

«Շերիֆ» – «Փյունիկ» հանդիպումը կկայանա օգոստոսի 25-ին Քիշինևի «Զիմբրու» ստադիոնում:

Հավելենք նաև, որ այս զույգի հաղթողը կնվաճի Եվրոպա Լիգայի խմբային փուլի ուղեգիր, պարտվողը պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների Լիգայի խմբային փուլում: