Ֆրանսիական ակումբը հրաժարվել է գնել Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերը

Ինչպես արդեն հայտնել ենք «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշը կապ է հաստատել «Մարսելի» ղեկավարության հետ՝ առաջարկելով ակումբին պորտուգալացու թեկնածությունը, սակայն ֆրանսիական ակումբը հրաժարվել է 37-ամյա պորտուգալացու թեկնածությունից, հայտնում է Mundo Deportivo-ն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոնալդուն դժգոհ է «Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի աշխատանքից։

Հարձակվողը կցանկանար հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից» քանի որ ցանկանում է խաղալ Չեմպիոնների Լիգայում։

Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդ» վերադարձավ 2021 թվականի օգոստոսին՝ նախկինում ակումբում հանդես գալով 2003-ից 2009 թվականներին:

2022/23 մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 2 հանդիպման և արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։