«Բարսելոնայի» պաշտպան Սամուել Ումտիտին 2022/2023 մրցաշրջանը կանցկացնի իտալական «Լեչեի» կազմում։
28-ամյա պաշտպանը արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագիրը նոր ակումբի հետ։ Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնան» կվճարի ֆուտբոլիստի ամբողջ աշխատավարձը, սակայն մրցաշրջանի ընթացքում կկարողանա բոնուսներ ստանալ ֆրանսիացու հաջող խաղի արդյունքում:
Ումտիտիի գործող պայմանագիրը թիմի հետ ավարտվում է 2026 թվականի ամռանը։ Ֆրանսիացին, ով կատալոնացիների կազմում հանդես է գալիս 2016 թվականից, հունվարին երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ։