Անգլիական «Լիվերպուլի» եգիպտացի վինգեր Մոհամեդ Սալահը խոսել է ԱՊԼ-ի 3-րդ տուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ կայանալիք առաջիկա խաղի մասին:
««Մանչեսթեր Յունայթեդը» թոփ թիմ է՝ հիանալի ֆուտբոլիստներով: Նրանք վատ մեկնարկեցին առաջնությունում, ու հիմա ձգտելու են հասնել հաղթանակի:
Մեզ համար բարդ է լինելու: Վստահեցնում եմ, որ շատ եմ հարգում «Մանչեսթեր Յունայթեդին»»,- Սալահի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:
«Մանչեսթեր Յունայթեդ» – «Լիվերպուլ» հանդիպումը կկայանա օգոստոսի 22-ին: