Միրալեմ Պյանիչը շուտով կլքի «Բարսելոնան»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը շուտով կարող է հեռանալ կատալոնական ակումբից։ Ավելի վաղ թիմի ղեկավարությունը որոշել էր բաժանվել ֆուտբոլիստից:

Ըստ Fichajes-ի՝ ֆուտբոլիստով հետաքրքրված են «Յուվենտուսը», «Միլանը», «Նապոլին» և «Ֆիորենտինան»:

Ավելի վաղ հայտնել ենք, որ ամենայն հավանականությամբ ակումբը կլքեն նաև Մեմֆիս Դեպայը և Սամուել Ումտիտին:

Անցած մրցաշրջանը Պյանիչը վարձավճարով անցկացրել է «Բեշիքթաշում», որի կազմում 26 խաղում կատարել է 4 գոլային փոխանցում։

Նրա պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է 2024 թվականի հունիսին։