«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան պատմել է, թե ինչ է պետք անել կիսապաշտպան Բուկայո Սակային խաղը բարելավելու համար։
«Նա պետք է լինի անողոք հաղթող: Այսքանը: Դա նրա մտածելակերպն է, դրա վրա նա պետք է աշխատի Բուկայոն պետք է հաղթողի հոգեբանություն ձեռք բերի:
Նա պետք է անձամբ խաղա միայն հաղթելու համար։ Դա այն է, ինչ ես ուզում եմ նրանից:
Սական ամենախելացի ֆուտբոլիստներից է, ում ես երբևէ հանդիպել եմ: Նա շատ լավ դաստիարակված է, կրթված և սիրում է ֆուտբոլ։
Նա ունի բոլոր անհրաժեշտ որակներն ու միջավայրը հաջողության հասնելու համար»,- ասել է Արտետան: