«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Էրիկ Բային մոտ է «Մարսել» տեղափոխվելուն։
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, ակումբները լիովին համաձայնեցրել են 28-ամյա կոտդիվուարցու վարձակալության պայմանները, և այժմ գործարքի կայացումը կախված է անձամբ ֆուտբոլիստից։
Բայիի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականը: