Ֆեդերիկո Վալվերդե. «Ես պատրաստ եմ իմ սիրտն ու հոգին տալ «Ռեալի» համար»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն խոսել է ակումբի նկատմամբ տածած սիրո մասին:

«Չեմ կարող դա բառերով արտահայտել:  Ես հատուկ զգացմունքներ ունեմ, պատրաստ եմ իմ սիրտն ու հոգին տալ թիմի, «Ռեալի» և բոլոր նրանց համար, ովքեր ամբողջ շաբաթ աշխատում են խաղի տոմս գնելու համար:  Ես կխաղամ այնքան ժամանակ, քանի դեռ կարող եմ իմ ամբողջ ուժը տալ թիմին», –  ասել է Վալվերդեն:

Հիշեցնենք, որ 23-ամյա ֆուտբոլիստի հետ ակումբի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ: