Էրիկ Բային մերժել է Ա Սերիայի ակումբի առաջարկը

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Էրիկ Բային հրաժարվել է տեղափոխվել «Ռոմա», հայտնում է The Sun-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ 28-ամյա ֆուտբոլիստը մերժել է իտալական ակումբի առաջարկը։ Հաղորդվում է, որ իվուարցին ցանկանում է վերադառնալ Իսպանիայի առաջնություն և բանակցություններ է վարում «Սևիլիայի» հետ։

Նախորդ մրցաշրջանում Բային մասնակցել է «Մանչեսթեր Յունայթեդի» 7 հանդիպման և ստացել 1 դեղին քարտ։ Transfermarkt.com պորտալը պաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 6 միլիոն եվրո: