«Չելսիի» մամուլի ծառայությունը հայտարարել է «Թոթենհեմի» հարձակվող Սոն Հյուն Մինին վիրավորած երկրպագուի առնչությամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին։
Միջադեպը տեղի է ունեցել Պրեմիեր Լիգայի 2-րդ տուրի «Սթեմֆորդ Բրիջում» կայացած հանդիպման ժամանակ, երբ հարավկորեացին պատրաստվում էր իրացնել անկյունայինը։
«Անցած կիրակի «Թոթենհեմի» ֆուտբոլիստի դեմ ռասիստական ոտնձգությունների մասին մեղադրանքից հետո «Չելսի» ֆուտբոլային ակումբը հայտնում է, որ կարգազանց երկրպագուին անժամկետ արգելվել է այցելել մարզադաշտ»,- ասվում է հաղորդագրության մեջ: