«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին պատմել է, թե երբ պաշտպան Ժյուլ Կունդեն կկարողանա խաղալ կատալոնական ակումբում։
«Այս պահին մենք ոչինչ չգիտենք։ Մենք սպասողական վիճակում ենք։ Կունդեն իսկական առաջատար է և հիանալի ֆուտբոլիստ։ Հուսով եմ, որ նա շուտով կկարողանա խաղադաշտ դուրս գալ:
Նա լավ է մարզվել, լավ տրամադրություն ունի։ Բայց մենք պետք է վաճառենք մի քանի ֆուտբոլիստների, որպեսզի գրանցենք նրան։
Տրանսֆերային պատուհանը փակվում է օգոստոսի 31-ին, և մենք դեռ չգիտենք, թե ինչ կլինի հետո», – ասել է Չավին: