ՈՒԵՖԱ -ն կպատժի ՊՍԺ -ին և «Մարսելին»

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) ֆինանսական պատժամիջոցներ կկիրառի Պարի Սեն Ժերմենի և «Մարսելի» նկատմամբ՝ ֆինանսական ֆեյր-փլեյը խախտելու համար, հայտնում է L’Équipe-ը։

ՈՒԵՖԱ-ի ակումբների ֆինանսական վերահսկողության մարմինը նախազգուշացում է ուղարկել Պարի Սեն Ժերմենին և «Մարսելին», քանի որ ֆրանսիական երկու ակումբներն էլ վերջին երեք մրցաշրջաններում գերազանցել են իրենց թույլատրելի դեֆիցիտը:

Փաստաթուղթը նախատեսում է ֆինանսական տույժեր երկու ակումբների նկատմամբ։ Նրանք կարող են ընդունել այն կամ բողոք ներկայացնել Ակումբի ֆինանսական վերահսկողության մարմնի բողոքարկման պալատ, այնուհետև Մարզական արբիտրաժային դատարան (CAS):