Կատալոնական «Բարսելոնան» այլևս չի կարողանա օգտվել տնտեսական լծակներից ակումբի ֆինանսական վիճակը կայունացնելու համար:
AS-ի հավաստմամբ՝ Լա Լիգան «Կապտանռնագույններին» տեղեկացրել է, որ նման լծակների օգտագործումն այսուհետ անհնարին կլինի:
Լա լիգայի նախագահ Խավյեր Տեբասը հորդորել է թիմին վաճառել որոշ ֆուտբոլիստների, ինչպես նաև նվազեցնել աշխատավարձերի չափը: