«Բարսելոնայի» պաշտպան Սամուել Ումտիտին մոտ է «Լեչե» տեղափոխվելուն, հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։
Ըստ աղբյուրի՝ խոսքը 29-ամյա ֆրանսիացու վարձակալության մասին է։ Բանակցությունները առաջադեմ փուլում են.
«Բարսելոնան» երկարաձգել է Ումտիտիի հետ պայմանագիրը մինչև 2026 թվականի ավարտը և կրճատել ֆուտբոլիստի աշխատավարձը։
Անցած մրցաշրջանում Ումտիտին մեկ հանդիպում է անցկացրել «Բարսելոնայի» կազմում։
Վերջին երեք մրցաշրջանների ընթացքում ֆուտբոլիստը կատալոնական ակումբի կազմում անցկացրել է 35 հանդիպում բոլոր մրցաշարերում։