«Արսենալի» վինգեր Նիկոլա Պեպեն կարող է վերադառնալ Ֆրանսիա։
Ինչպես հայտնում է Foot Mercato-ն, «Նիսսը» դիտարկում է 27-ամյա ֆուտբոլիստին վարձակալելու տարբերակը:
Ակումբի ներկայացուցիչների և ֆուտբոլիստի գործակալի բանակցությունները լավ են անցել։ Անձամբ՝ Պեպեն նույնպես, հետաքրքրված է ֆրանսիական ակումբ տեղափոխվելով։
Հիշեցնենք, որ Պեպեն «Արսենալ» է տեղափոխվել 2019 թվականին «Լիլից» 80 միլիոն եվրոյի դիմաց։ Այս ընթացքում նա Պրեմիեր Լիգայում անցկացրել է 80 հանդիպում, որոնցում դարձել է 16 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։