«Ինտերի» պաշտպան Միլան Շկրինյարի տեղափոխությունը ՊՍԺ չի կայանա, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ 27-ամյա սլովակի տեղափոխությունը փարիզյան թիմ արգելափակել է անձամբ «Ինտերի» նախագահ Սթիվեն Չժանը։
Այժմ միլանցիները պատրաստ են երկարաձգել պայմանագիրը ֆուտբոլիստի հետ մինչև 2027 թվականի հունիսը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ն Շկրինյարի համար առաջարկել է 50 միլիոն եվրո գումարած բոնուսներ։
2021/22 մրցաշրջանում Շկրինյարը «Ինտերի» կազմում անցկացրած 48 խաղում դարձել է 4 գոլի հեղինակ։
Պաշտպանի գործող պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսի վերջը։