Դիեգո Սիմեոնեն որոշում է կայացրել Յանիկ Ֆերեյրա-Կարասկոյի ապագայի վերաբերյալ

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Յանիկ Ֆերեյրա-Կարասկոն այս ամառ չի հեռանա թիմից։ 28-ամյա բելգիացու ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին» և «Թոթենհեմը»:

Ավելի վաղ հայտնել ենք, որ բելգիացին պաշտոնական առաջարկ է ստացել «Թոթենհեմից»։

Այնուամենայնիվ, ինչպես տեղեկացնում է AS-ը, մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն չի պատրաստվում ֆուտբոլիստին բաց թողնել այլ ակումբ։

Անցած մրցաշրջանում Ֆերեյրա-Կարասկոն Մադրիդի «Ատլետիկոյի»  առանցքային ֆուտբոլիստերից մեկն էր: