Մադրիդի «Ռեալի» բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն, ով հեռանում է թիմից հրաժեշտի գրառում է կատարել սոցիալական ցանցերի իր էջերում:
«Ապրեցի ամենահիասքանչ պատմությունը, որի մասին երբևէ մտածել եմ: Հուսով եմ՝ մի օր կվերադառնամ այնտեղ, որտեղ միշտ եղել է իմ տունը:
Նույնիսկ հազար կյանք ապրելով՝ չեմ կարողանա վերադարձնել այն ամենը, ինչ ինձ տվել են «Ռեալն» ու Մադրիդիզմը: Ընդմիշտ՝ Հալա Մադրիդ»,- գրել է Կազեմիրոն: