«Մանչեսթեր Յունայթեդը» չի կարողանում համաձայնության գալ «Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոյի հետ անձնական պայմանագրի հարցում։
Get Football News Italy-ի փոխանցմամբ՝ կողմերը տարբեր կարծիքներ ունեն ֆուտբոլիստի աշխատավարձի վերաբերյալ։
Կիսապաշտպանի գործակալը՝ Վերոնիկան, անգլիական ակումբից պահանջում է երեք տարվա պայմանագիր՝ տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձով, իսկ ակումբը պատրաստ չէ այդքան վճարել:
Հայտնի է նաև, որ բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոյի տրանսֆերից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է վերջնականապես հրաժարվել ֆրանսիացու տրանսֆերը ձեռք բերելու մտքից: