Թոմաս Տուխելը խոսել է Նգոլո Կանտեի վնասվածքի մասին

Լոնդոնի «Չելսիի» գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ֆրանսիացի կիսապաշտպան Նգոլո Կանտեն վնասվածքի պատճառով չի խաղա մի քանի շաբաթ:

«Խոսքը շաբաթների մասին է, ու դա վատ նորություն է: Հիասթափված ենք ու տխուր. Կանտեն հիանալի մարզավիճակում էր»,- Sky Sports-ի հավաստմամբ՝ ասել է Տուխելը:

Հիշեցնենք, որ Կանտեն վնասվածք է ստացել «Թոթենհեմի» դեմ խաղում ու փոխարինվել: