«Ռոմայի» հարձակվող Թեմի Աբրահամը կարծիք է հայտնել, որ թիմի նորեկ Պաուլո Դիբալան հռոմեական ակումբին կդարձնի Ա Սերիայի չեմպիոնության իրական հավակնորդի:
Հիշեցնենք, որ արգենտինացի ֆուտբոլիստը «գայլերին» միացել է որպես ազատ գործակալ: Մինչ այդ նա շուրջ 7 տարի հանդես էր գալիս «Յուվենտուսում»:
«Ես կստեի, եթե ասեի, որ չեմ ցանկանում նվաճել Սկուդետտոն։ Դիբալան հիանալի ֆուտբոլիստ է, նա մեզ կդարձնի Ա Սերիայի հավակնորդ: Ակումբը հիանալի աշխատանք է կատարում: Հուսով եմ, որ այս ամենը կազդի արդյունքների վրա»,- ասել է Աբրահամը La Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում: