«Նյուքասլը» հայտնել է իր դիրքորոշումը Բրունո Գիմարեշի Մադրիդի «Ռեալ» հնարավոր տրանսֆերի վերաբերյալ

«Նյուքասլը» չի ցանկանում վաճառել կիսապաշտպան Բրունո Գիմարեշին: Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ անգլիական ակումբի ղեկավարները 24-ամյա բրազիլացուն իրենց նախագծի առանցքային ֆուտբոլիստն են համարում։

Մադրիդի «Ռեալը» Գիմարայեշին դիտարկում է որպես կիսապաշտպան Կազեմիրոյի հավանական փոխարինող, ով շուտով կմիանա «Մանչեսթեր Յունայթեդին»:

Գիմարայեշի գործող պայմանագիրը «Նյուքասլի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։ 2022/23 մրցաշրջանում բրազիլացին մասնակցել է 2 հանդիպման, սակայն մինչ այժմ գոլ չի խփել։