Լոնդոնի «Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է Բուկայո Սակայի հետ համագգործակցությունը շարունակելու հնարավորության մասին։
Հիշեցնենք, որ Սակայի և «Արսենալի» գործող պայմանագրի ժամկետը կավարտվի 2024 թվականի հունիսի 30-ին:
«Վստահ եմ, որ բոլորն էլ ցանկանում են շարունակել համագործակցությունը։ Մնում է համաձայնեցնել մանրամասները:
Ցանկանում եմ արագ լուծել այս հարցը, որպեսզի ֆուտբոլիստները կենտրոնանան խաղի վրա»,- Արտետայի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:
Նախորդ մրցաշրջանում Անգլիայի հավաքականի 20-ամյա ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբի կազմում անցկացրել է 43 հանդիպում, դարձել 12 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: