Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Մարսելոն, ով ազատ գործակալի կարգավիճակում է, կարող է կարիերան շարունակել ֆրանսիական «Նիսում։ Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող և ինսայդեր Նիկոլո Շիրան։
Ըստ աղբյուրի, կողմերի միջև բանակցություններն արդեն սկսվել են։ Ավելի վաղ 34-ամյա բրազիլացին առաջարկ էր ստացել Լոս Անջելեսից, սակայն ցանկություն էր հայտնել մնալ Եվրոպայում։
Հաղորդվում էր նաև, որ բրազիլացի պաշտպանի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև իտալական « Մոնցան»:
Մարսելոն «Ռեալում» հանդես է եկել 2007-ից 2022 թվականներին։ «Արքայական ակումբի» հետ նա նվաճել է 25 գավաթ: