Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կազեմիրոն կարիերան կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդում»։ Ակումբներն արդեն համաձայնեցրել են գործարքի պայմանները, հայտնում է El Chiringuito-ն:
Սպասվում է, որ 30-ամյա բրազիլացին այսօր պայմանագիր կկնքի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ Համաձայնագիրը կկնքվի 4+1 սխեմայով։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կիսապաշտպանի համար կվճարի 60 միլիոն եվրո, ևս 10 միլիոն նախատեսված է բոնուսների տեսքով։