«Յուվենտուսը» հետաքրքրված է «Մարսելի» հարձակվող Արկադիուշ Միլիկով, հայտնում է Corriere dello Sport-ը:
Ֆրանսիական կողմը 28-ամյա լեհի տրանսֆերի համար պահանջում է 10-15 մլն եվրո։
Այնուամենայնիվ, լեհ հարձակվողը թուրինցիների համար այլընտրանքային տարբերակ է այն դեպքում, եթե «Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպայի տրանսֆերի շուրջ բանակցությունները ձախողվեն:
Թուրինցիները ցանկանում են պայմանագիր կնքել Դեպայի հետ, սակայն ակնկալում են, որ նա նախ կխզի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ։