Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կազեմիրոն մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն, հայտնում է The Athletic-ը։
Կողմերն արդեն համաձայնեցրել են ֆուտբոլիստի անձնական պայմանագրի կետերը։ 30-ամյա բրազիլացին «Մանչեսթեր Յունայթեդում» շաբաթական 413 հազար եվրո կստանա։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ տրանսֆերի գումարը կկազմի 60 մլն եվրո։
Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստի գործող պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականը։
Ընդհանուր առմամբ «սերուցքայինների» կազմում անցկացրած 336 խաղում նա խփել է 31 գոլ և կատարել 29 գոլային փոխանցում։