Իրվին Լոսանոն՝ մանչեսթերյան գրանդի դիտակետում

«Նապոլիի» հարձակվող Իրվին Լոսանոն հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» դիտակետում: Այս մասին հայտնում են երկու հեղինակավոր իտալացի լրագրողներ՝ Ջանլուկա Դի Մարցիոն և Նիկոլո Շիրան։

Դի Մարցիոն նշում է, որ ակումբը չի պատրաստվում բաց թողնել ֆուտբոլիստին քանի որ նա թիմի մեկնարկային կազմի ֆուտբոլիստ է, ուստի մանկունիանցիները պետք է խոշոր առաջարկ անեն 27-ամյա մեքսիկացուն ձեռք բերելու համար:

Լոսանոն «Նապոլիին» միացել է ՊՍՎ-ից 2019 թվականի ամռանը։ 2021/22 մրցաշրջանում հարձակվողը նեապոլցիների կազմում անցկացրել է 37 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 6 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։