Էրիկ Բային, գուցե տեղափոխվի Լիգա 1

«Մարսելը» բանակցություններ է վարում «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Էրիկ Բայիի հետ հայտնում է Manchester Evening-ը:

Նախկինում 28-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրված էին նաև «Վեսթ Հեմը» և «Մոնակոն»։

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը պատրաստ է բաժանվել ֆուտբոլիստից:

Պաշտպանը անգլիական ակումբ է տեղափոխվել 2016 թվականին «Վիլյառեալից»՝ կնքելով վեց տարվա պայմանագիր։

Անցած ամառ «Մանչեսթեր Յունայթեդը» երկարաձգեց պայմանագիրը ֆուտբոլիստի հետ մինչև 2024 թվականը։

Նախորդ մրցաշրջանում Բային 7 հանդիպում է անցկացրել «կարմիր սատանաների» կազմում։