Էդինսոն Կավանին կտեղափոխվի իսպանական ակումբ

Ուրուգվայի ազգային հավաքականի 35-ամյա հարձակվող Էդինսոն Կավանին՝ ով, այժմ ազատ գործակալի կարգավիճակում է կմիանա «Վիլյառեալին»:

AS-ի հավաստմամբ՝ կողմերը ավարտել են բանակցությունները և 1 տարվա պայմանագիր համաձայնեցրել:

Ավելի վաղ տեղեկություն կար, որ Կավանին բանակցում է «Վալենսիայի» հետ:

Հավեելենք, որ Կավանին նախկինում խաղում էր անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում», որի հետ պայմանագրի ժամկետը լրացել է հուլիսի 1-ին: