Մադրիդի «Ռեալի» բրազիլացի կիսապաշտպան Ռեյնիերը հաջորդ մրցաշրջանը վարձավճարով կանցկացնի «Ժիրոնայում», հայտնում է մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը։
20-ամյա ֆուտբոլիստին Մադրիդի «Ռեալը» գնել է «Ֆլամենգոյից» 2020 թվականի սկզբին: Մադրիդի երիտասարդական թիմի կազմում նա անցկացրել է երեք հանդիպում։
Ֆուտբոլիստը իր վերջին երկու մրցաշրջանները վարձավճարով անցկացրել է Դորտմունդի «Բորուսիայում»: Գերմանական ակումբի կազմում նա անցկացրել է 39 հանդիպում, դարձել 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։