Պաշտոնական. Պակո Ալկասերը կարիերան կշարունակի ԱՄԷ-ում

«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին հարձակվող Պակո Ալկասերը կարիերան կշարունակի ԱՄԷ-ում։

28-ամյա ֆուտբոլիստը, ում վրա հույս չէր դնում «Վիլյառեալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին, դարձավ «Շարժա» ակումբի ֆուտբոլիստ։ Տրանսֆերի արժեքը հայտնի չէ։

2021/22 մրցաշրջանում Ալկասերը մասնակցել է Լա Լիգայի 18 հանդիպման՝ խփելով ընդամենը 1 գոլ և կատարելով 3 գոլային փոխանցում։