Պաշտոնական. Ջովանի Սիմեոնեն վարձավճարով տեղափոխվեց «Նապոլի»

«Վերոնայի» հարձակվող Ջովանի Սիմեոնեն վարձավճարով տեղափոխվել է «Նապոլի», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Գործարքի մանրամասները չեն նշվում։

Լրատվամիջոցների տեղեկություններով՝  ֆուտբոլիստը հետագայում պետք է մինչև 2027 թվականը պայմանագիր կնքի «Նապոլիի» հետ՝ տարեկան 1,7 միլիոն եվրո աշխատավարձով։

Սիմեոնեն «Վերոնայի» կազմում անցկացրել է 35 հանդիպում և դարձել 17 գոլի հեղինակ։